կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-03 12:30
Աշխարհ

ԵԱՀԿ համանախագահները նախատեսում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ

ԵԱՀԿ համանախագահները նախատեսում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Голос Америки»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ։

 

Նրա խոսքերով՝  վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության ավելացումը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:


«Մենք նախատեսում ենք շուտով այցելել տարածաշրջան և բոլոր կողմերի հետ բանակցություններ վարել, ինչպես նաև` նախագահների հետ»,- ասել է Ուորլիքը։