կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 10:38
Հասարակություն

Չորացած ճյուղով և քարով հարվածել է 76-ամյա Ջեսիկային

Չորացած ճյուղով և քարով հարվածել է 76-ամյա Ջեսիկային

Հոկտեմբերի 7-ին` ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի և մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Ջեսիկա Մ.-ն և հայտնել, որ հարևանը ծեծել է իրեն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, Գառնի գյուղի «Ալի-Բուլաղ» կոչվող տարածքում գտնվող, Ջեսիկա Մ.-ին պատկանող այգում, անհիմն վիճաբանության ժամանակ, 1968 թ. ծնված Արտաշես Ա.-ն ծառի չորացած ճյուղով և քարով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին` քթի ու թիկունքի մասերում պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտաշես Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: