Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք գործ ունեն փաստի հետ, որ քաղաքական հիմքը գործեց ԱԺ-ում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։
«Ես ցավում եմ, որ մեր թեկնածության շրջանակում Աժ-ում նման քննարկումներ տեղի ունեցան, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ունեն հետևանքներ՝ միգուցե նաև քաղաքական իմաստով»,- ասաց նա։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը որևէ ձևով մեկնաբանել նա հրաժարվեց, քանի որ, նրա խոսքով, այդ հայտարարությունը շատ խիստ քննադատվել է այս քանի օրերի ընթացքում։
«Ես ինքս քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտականություն ունեմ, և որևէ կերպ չեմ անդրադառնա այդ հարցին»,- ասաց նա։
Արսեն Մկրտչյանը համոզված է, որ թեկնածուներին պետք է ընտրեն օբյեկտիվ հիմքերի վրա, և ոչ քաղաքական դրդապատճառներից ելնելով։
«Բայց ԱԺ-ն քաղաքական մարմին է, և մենք գործ ունեն փաստի հետ, որ քաղաքական հիմքը գործեց ԱԺ-ում»,- ասաց նա։
Մամուլի հրապարակումները, թե Արսեն Մկրտչյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, թեկնածուն հերքեց՝ չի եղել նման բան։
«Իշխանության ներկայացուցիչներին էլ հանդիպել եմ խորհրդարանում, այս հանդիպումների շրջանակում»,- ասաց նա։
Նշենք, որ «Իմ քայլը» հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը այսօր չի քվեարկի, քանի որ ցանկանում է այդպիսով իր բացասական վերաբերմունքը հայտնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Եվ այժմ Ազգային ժողովում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցով նախապես ձախողված քվեարկությունը: Թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը: Սամվել Գրիգորյանն ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել:
Մանրամասն՝ տեսանյութում․