Երևանում Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գ. Ո.-ի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան և այսօր այցի էր եկել իր ազգականի տուն, ով բնակվում է նշված շենքի 12-րդ հարկում և կարճ ժամանակ անց ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` այստեղ: