կարևոր
391 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-12 21:01
Տարածաշրջան

Բաքվում 12-ամյա աղջիկը հոգեմետ դեղեր է ընդունել ու ցած նետվել դպրոցի պատուհանից

Բաքվում 12-ամյա աղջիկը հոգեմետ դեղեր է ընդունել ու ցած նետվել դպրոցի պատուհանից

Բաքվի Սաբունչի շրջանի Բաքիխանով գյուղի 12-ամյա բնակչուհի Մադինա Ռուսլան գիզի Նաբիևան այսօր ինքնասպանության փորձ է կատարել՝ ցատկելով թիվ 94 դպրոցի երկրորդ հարկից։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, աղջկա պայուսակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ։

Տնօրենի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Մադինա Նաբիևայի համար դպրոց շտապօգնություն է կանչվել երեք կամ չորս անգամ։

Աղջկա ընկերուհու տեղեկությունների համաձայն՝ նրա հորեղբայրը փորձել է բռնություն գործադրել նրա նկատմամբ սեպտեմբերի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։

Մադինա Նաբիևան ներկայումս բուժվում է Սաբունչիի բժշկական կենտրոնում. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։