|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում այսօր 30-ամյա կին է ինքնասպանությւոն գործել` կախվելու միջոցով:
Yerkir.am-ի հետ զրույցում Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը նշեց, որ կինը երկու մանկահասակ երեխա ունի: «Կինն իր 5-ամյա տղային առավոտյան տարել է մանկապարտեզ, հետո տուն վերադարձել: Տղան տեսել է, որ մայրը չի գալիս` իրեն տուն տանի, մենակ է մանկապարտեզից տուն եկել ու մորը կախված հայտնաբերել: Հետո վազել է հարևանի տուն ու նրանց օգնության կանչել: Կնոջ կողքին սայլակի մեջ է եղել նրա` 8-9 ամսական աղջիկը»,- ասաց գյուղապետը:
Կնոջ ամուսինը պայմանագրային ծառայող է, այս պահին ծառայությունն իրականացնում է Հուշակերտում: Գյուղապետը նշեց, որ ամուսինն արդեն տեղյակ է դեպքի մասին և գյուղ է շտապում: «Որևէ պատճառ դժվար է նշել` ոչ առողջության հետ կապված խնդիր է ունեցել, ոչ էլ ամուսնու հետ է վատ եղել»,- ասաց նա:
Ըստ գյուղապետի` կնոջ տղայի մոտ են բժիշկները, իսկ դեպքի վայրում աշխատում են իրավապահները` մանրամասները պարզելու համար: