|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսն ու Էլիթ Էնգլը դիմել են ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ պահանջելով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտումներին արձագանքելիս «արհեստական հավասարություն» չդնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև:
Կոնգրեսականները հույժ մտահոգիչ են համարել ադրբեջանական կողմի հարձակումների աճը՝ շեշտելով, որ Արցախի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար նպաստավոր չեն լինելու ադրբեջանական կողմի հարձակումներն ու սպառնալիքներն անտեսելը:
Այդ իսկ պատճառով նրանք շեշտել են, որ Ադրբեջանի բռնարարքները պետք է հստակորեն և խստորեն դատապարտվեն՝ դրանց շարունակությունը կանխելու համար: Ռոյսն ու Էնգլը նաև սկսել են ստորորագրություն հավաքել այլ կոնգրեսականներից՝ նույն նպատակով Ուորլիքին նամակ ուղղելու համար:
Կոնգրեսականների նախաձեռնած ստորագրահավաքին միանալու համար կիրառեք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հղումը: