Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 17-19-ը տեղի կունենա ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Փառատոնը կազմակերպել է նորաբաց` Ջազի հայաստանյան ասոցիացիան: Բացումը տեղի կունենա այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Անվանի երգչուհի Էռնա Յուզբաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 9, 10 տարի էր, ինչ նման միջոցառում չէր կազմակերպվել Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ այն օդ ու ջրի պես մեզ պետք է:
«Կարծում եմ, որ փառատոնն ուղղակի անհրաժեշտ է քաղաքին, այն քաղաքին, որը սիրում է ջազ, ունի ավանդույթներ և մի շարք անվանի երաժիշտներ է ունեցել: Հպարտությամբ ու վստահ կարող եմ ասել, որ միայն Հայաստանն ունի նման թվով հայտնի դեմքեր այս ոլորտում: Փառատոնն առաջին հերթին տոն է, քանի որ հնարավորություն ունես լսելու մարդկանց, որոնց հաճախակի մեր բեմերում տեսնել չես կարող»,- ասաց Յուզբաշյանը:
Նրա կարծիքով` երիտասարդ երաժիշտների մեծ պոտենցիալ ունենք, մարդիկ, ովքեր հստակ որոշել են` զբաղվելու են հենց ջազով և պրոֆեսիոնալ կերպով են դա անելու:
«Կուզեի` փառատոնն ամենամյա լիներ, և այս լավ, առողջ երաժշտությունը հնչեր ամենուր, քանի որ բոլորիս հայտնի է` ինչ է կատարվում մեր երաժշտական կյանքում, իսկ սա լավ դպրոց է և կարող է ճաշակ թելադրել: Պետք է փրկել հանրապետության վիճակը` երաժշտության որակը բարձրացնել»,- ասաց Յուզբաշյանը: