|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ներկա էր արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով մինչ նախարար նշանակվելը եղել է պետաիրավական հանձնաժողովի անդամ:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, նախքան նիստի օրակարգին անցնելը, շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին նշանակման առիթով, ապա խոսքը փոխանցեց նրան: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօր իր փոխարեն հարցերին կպատասխանեն իր տեղակալները` խոստանալով, որ առաջիկայում կօգտագործի բոլոր հնարավորությունները` պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
«Ես ինձ զգում եմ` ինչպես տանը: Կասկած չպետք է ունենաք, որ հնարավոր և անհնար բոլոր հնարավորությունները կօգտագործեմ` ձեր հարցերին պատասխանելու համար»,- նշեց նորանշանակ նախարարը: