|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, խոսեց արդարադատության նոր նախարարի նշանակման մասին:
«Որպես իրավաբան, Արփինեն բանիմաց, խելոք իրավաբան է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասաց.
«Արփինե Հովհաննիսյանը որպես իրավաբան, իրեն շատ լավ է դրսևորել ԱԺ-ում: Նա միշտ անաչառ է եղել, նույնիսկ այն դեպքերում, երբ օրինագիծ է բերվել, որը թերություններ է ունեցել, նա տեսել է այդ թերությունները, և եթե իշխանության այլ ներկայացուցիչների կողմից դա ներկայացվել է որպես անթերի օրինագիծ, ապա նա միշտ օբյեկտիվ է արձագանքել և փորձել է բարեփոխել:Ես կարծում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը բավականին կամային հատկություններով մարդ է : Տարիքը իհարկե երիտասարդ է, բայց դա խոչընդոտ չէ` լավ նախարար լինելու համար : Հույս ունենամ, որ նա կարդարացնի իրեն վստահված այդ կարևորագույն օղակը և բարեփոխումներ կիրականացնի : Շնորհավորում եմ և ի սրտե մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: