կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 11:27
Սպորտ

Ֆուտբոլասերների համար գրեթե ամեն ինչ

Ֆուտբոլասերների համար գրեթե ամեն ինչ

Հայաստանում գործարկվեց www.euro2012.am նոր մասնագիտացված կայքը: Այն նվիրված է Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնությանը:

 

«Մոտ մեկ տարի ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ամբողջ աշխարհի ֆուտբոլային հասարակությունը ապրելու է այդ ֆուտբոլային տոնի սպասումով: Այս կայքի բացման որոշումն ընդունվել էր նաև` հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների վերջին հաջողությունները, Եվրո-2012-ի ընտրական փուլում ցուցադրած հիանալի խաղը: Այդ ամենը մեզ հույս է ներշնչում, որ հաջորդ ամառ Ուկրաինայի և Լեհաստանի դաշտերում մենք կտեսնենք նաև մեր հավաքականը», - նշում է Euro2012.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքերով` նախագծի հեղինակները կփորձեն Euro2012.am-ը հայրենի ֆուտբլասերների համար դարձնել հնարավորինս հետաքրքիր: Կայքում ֆուտբոլի երկրպագուները կգտնեն ամենաթարմ նորություններ ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ թիմի մրցակիցների մասին: Ընթերցողները նաև կտեղեկանան այլ ընտրական խմբերում պայքարի մասին, կծանոթանան Եվրո-2012-ին մասնակցող հավաքականներին և ընդունող քաղաքներին ու մարզադաշտերին:

 

Մեծ նշանակություն է տրվելու ընթերցողների հետ կապին՝ կստեղծվեն ֆուտբոլային իրադարձությունների և Եվրո-2012-ի մասին մտքերի փոխանակման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: «Այսպիսով` ֆուտբոլասերները իրենց ձեռքը կպահեն եվրոպական ֆուտբոլի զարկերակի վրա», - նշում է Արմեն Մարտիրոսյանը: