կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 11:12
Հասարակություն

Պն փոխնախարարը Կասպրշիկին է ներկայացրել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները

Պն փոխնախարարը Կասպրշիկին է ներկայացրել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները
Սեպտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպչշիկը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
 
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրեց նաև ս.թ. սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: