Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկանալով այն մասին, որ Բելառուսի նախագահական ընտրություններին ընդդիմության թեկնածու Վլադիմիր Նեկլյաևին ցույցի վայր մեկնելիս ծեծի են ենթարկել՝ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն ասել է.
«Բելառուսի նախագահի անպաշտպան թեկնածուի վրա տեղի ունեցած այս թուլամորթ հարձակումը անպատիվ և ամոթալի է: Ես ցնցվեցի,երբ վկաների՝ լրատվամիջոցների կողմից հաղորդված վկայություններից իմացա, որ Վլադիմիր Նեկլյաևին ոստիկանները ծեծել են:
Այսպիսի վարքն անընդունելի է միջազգային հասարակության համար:
Ես նախագահ Լուկաշենկոյից պահանջում եմ անմիջապես դադարեցնել ոստիկանական ուժերի նման արարքները և պատժել մեղավորներին:
Այս միջադեպը վատագույնս է անրադառնում այսօր Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վրա: Բելառուսի քաղաքցիները արժանի են ժողովրդավարական երկրի: Ես իմ խորին հարգանքն եմ արտահայտում բոլոր նրանց հանդեպ, ովքեր խաղաղ կերպով պայքարում են դրա իրականացման համար, ինչպիսին որ պրն. Նեկլյաևն է: Ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: