Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործությունը «Տասը փոքրիկ նեգր»` գիրքն է: Ինչպես հայտնում է The Guardian-ը, հայտարարվել է առցանց քվեարկություն, որին մասնակցել է 15 հազար մարդ ողջ աշխարհից եւ որի արդյուքնում վեպը ճանաչվել է դետեկտիվ գրողի լավագույն ստեղծագործությունը:
Երկրորդ տեղում «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպն է, իսկ 3-րդ տեղում ՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»:
Քվեարկությունն անցկացվել է Քրիստիի 125-ամյակի առթիվ, որ լրանում է սեպտեմբերի 15-ին։
«Տասը փոքրիկ նեգր» վեպը գրվել է 1939 թվականին: Գրողն ինքը այն համարում էր իր լավագույն ստեղծագործությունը: «Տասը փոքրիկ նեգր»-ը Ագաթա Քրիսթիի ամենաշատը վաճառված գիրքն է. Ողջ աշխարհում վաճառվել է գրքի 100 մլն օրինակ: