կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 12:35
Տարածաշրջան

Մանրամասներ՝ Իրաքում թուրք աշխատակիցների առևանգման մասին

Մանրամասներ՝ Իրաքում թուրք աշխատակիցների առևանգման մասին

Տեղեկացրեցինք, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում դիմակավոր անձիք առևանգել են 16 թուրք աշխատակիցների:

Hurriyet-ն այդ մասին նոր մանրամասներ է ներկայացրել, որի համաձայն՝ առևանգվել են Իրաքում սպորտային համալիր կառուցող թուրքական ընկերությունում աշխատող 18 թուրք աշխատակիցներ և ինժեներներ:

Associated Press-ի հետ զրույցում իրաքցի երկու պաշտոնյաներ, ովքեր չեն ցանակցել նշել իրենց անունը, հաստատել են տեղեկությունը: Reuters-ի հողորդմամբ՝ առևանգվածները եղել են Nurol Holding-ի աշխատակիցներ:

Թերթի հետ զրույցում հոլդինգի բարձրաստիճան աշխատակիցներից Ուղուր Դողանը հայտնել է, որ 14 աշխատակիցները, 3 ինժիներներն ու հաշվապահը առևանգվել են առավոտյան, զինվորական համազգեստով դիմակավոր անձանց կողմից: Կատարվածի մասին արդեն տեղեկացրել են ԱԳ նախարարությանը:

Դողանը նշել է նաև, որ անվտանգության հարցում մտահոգություններ ունենալու պատճառով արդեն իսկ նվազել էր աշխատակիցների թիվը:

Reuters-ի հետ զրույցում Իրաքի ԱԳ նախարարության խոսնակ Թուղղեներալ Սաադ Մաանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շիաներով բնակեցված Հաբիբիե թաղամասում: Դեռևս հայտնի չէ աշխատակիցներին առևանգողների ինքնությունը: