կարևոր
5689 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-22 14:41
Հասարակություն

Առևանգման մասին հայտարարություն տված Երևանի ավագանու անդամն այժմ ՀՀ-ում չէ

Առևանգման մասին հայտարարություն տված Երևանի ավագանու անդամն այժմ ՀՀ-ում չէ

24news.am-ը գրում է

« «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանը, որի առևանգման վերաբերյալ քննաչկան կոմիտեում արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել, այս պահին Հայաստանում չէ, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մենք իրավապահներից պահանջում ենք արագ քննություն իրականացնել: Հայրապետյանի խոսքով, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ իր հանրային գործունեությամբ պայմանավորված, բոլորին է հայտնի՝ Նարե Սոսեի (Նարինե Հայրապետյանի-խմբ․) խոսույթը կոշտ է»,- նշեց Թևանյանը։

Թևանյանն ասաց նաև, որ ինքն է հորդորել Հայրապետյանին՝ կատարվածի համար դիմել ոստիկանություն:

Իսկ թե Հայրապետյանը ճանաչե՞լ է արդյոք իր հետ զրուցած անձանց, Թևանյանն արձագանքեց․ «Ճանաչելու դեպքում կասեր, մենք էլ դա կհանրայնացնեինք»:

Թևանյանը փոխանցեց նաև՝ վերջին անգամ Նարինե Հայրապետյանի հետ խոսել է ուրբաթ օրը»:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։