կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 17:23
Աշխարհ

«Love is in the Air». հեգնական գրառումներ եգիպտական օդանավի առևանգման մասին

«Հանուն սիրո». այսօր եգիպտական օդանավի առևանգումը համացանցում հեգնական մեկնաբանությունների առիթ է տվել: Թեև հետագայում հայտնի դարձավ, որ օդանավը չի առևանգվել այդ պատճառով, սակայն օգտատերերը շարունակում են մեկնաբանել միջադեպը:

Ներկայացնում ենք մի շարք օգտատերերի հեգնական գրառումները:

«Սա ինձ հիշեցրեց այն եգիպտացուն, ով մագլցել էր բուրգերի վրա ու սպառնում էր ցած չիջնել՝ մինչև իր համար ֆրի չբերեն»:

«Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու «Ֆեյսբուք»-ում «բլոկ» ես անում քո նախկին սիրեցյալին»:

«Ոմանք կարող են մտորել՝ ինչո՞ւ նա էլեկտրոնային փոստով նամակ չուղարկեց իր կնոջը: Նրանք պարզապես չգիտեն, թե ինչքան անորակ է Եգիպտոսի ինտերնետը»:

«Սա առաջին դեպքն է 10 տարվա ընթացքում, երբ մարդիկ Tweet-ներ են անում եգիպտական ավիաուղիների մասին, այլ ոչ թե բողոքում դրա սպասարկման որակից»:

«Քիչ առաջ ընկերուհիս օդանավի առևանգմանն արձագանքեց. «Օհ, ինչ հավես է»:

«Love is in the Air»