Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ մտահոգություններ ունի սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված, պատասխանեց. «Ոչ մի մտահոգություն չկա, մենք քննարկել ենք այն: Բազմաթիվ առաջարկություններ կան: Քննարկելու ենք ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ` փորձելով գտնել ամենալավ, ամենաարդյունավետ տարբերակը»:
Հարցին` կա՞, արդյոք, քաղաքական կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, վարչապետը պատասխանեց. «Կա կոնսոլիդացիա: Եթե նկատում եք` նախագահի հետ հանդիպել են քաղաքական ուժերը, նաև խորհրդարանական քաղաքական ուժերը: Դա շատ կարևոր է: Մենք փորձում ենք ստեղծել լայն կոնսոլիդացիա, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն, ինչը ցանկանում ենք բարեփոխել Սահմանադրությամբ»:
Իսկ հարցին, թե ի՞նչ պաշտոնում է պատկերացնում իրեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Առայժմ վարչապետի պաշտոնում»:
Լրագրողները ճշտող հարց ուղղեցին. «Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո՞»: Վարչապետը նախ նշեց, որ այդ հարցը ժողովուրդը պետք է որոշի:
Իսկ տեսնո՞ւմ է իրեն բարձր պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, որ»:
«Հավակնո՞ւմ է, արդյոք, բարձր պաշտոնի սահմանադրական փոփոխություններից հետո» հարցին էլ պատասխանեց. «Միայն բարձր պաշտոնի»:
Նա հավելեց, որ ժողովրդի գործերը բարձր պաշտոնյաները պետք է լավ կատարեն, երկրի ներքին ու արտաքին մարտահրավերները լուծեն: «Մեզ համար կարևոր չէ պաշտոնը, կարևորը, որ երկրի առջև ծառացած խնդիրներին տանք լուծում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: