կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 11:55
Մշակույթ

Խելոք, վերջին նստարանին նստած ու ամպերին նայող աշակերտներից եմ եղել. Նադեժդա Սարգսյան

Խելոք, վերջին նստարանին նստած ու ամպերին նայող աշակերտներից եմ եղել. Նադեժդա Սարգսյան

«Ես շատ խելոք, վերջին նստարանին նստած ու ամպերին նայող աշակերտներից եմ եղել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը` հիշելով իր աշակերտական տարիները:

 

Նադեժդա Սարգսյանը սովորել է թիվ 28 ռուսական դպրոցում: Նա նշեց, որ Վերջին զանգի խնջույքն իրենց տանն էին կազմակերպել, որից հետո առավոտյան ժամը 5-ին ոտքով բարձրացել են Ծիծեռնակաբերդ:

 

«Մինչև առավոտյան 8-ը քայլում էինք Ծիծեռնակաբերդում, շատ տպավորիչ էր: Առաջին անգամ հագել էինք «հոլիդեյներ» և սպիտակ վերնաշապիկ: Նախկինում շատ լավ էին կազմակերպում միջոցառումները, հիմա չգիտեմ` այդպե՞ս է, թե՞ ոչ: Ես նույնիսկ Էմմիի Վերջին զանգն եմ շատ լավ հիշում, որովհետև ռեժիսորական աշխատանքներով ես էի զբաղվում: Էմմիենց Վերջին զանգի արարողությունը նույնիսկ Սունդուկյանի թատրոնում տեղի ունեցավ, այն կարծես ներկայացում լիներ»,- ասաց Նադեժդա Սարգսյանը:

 

Նա նշեց նաև, որ շատ էր սիրում գրականություն, ռուսաց լեզու առարկաները, բայց ոչ մի կերպ յոլա չէր գնում ֆիզիկայի, հանրահաշվի և երկրաչափության հետ:

 

Երգչուհին հիշեց նաև, որ դպրոցում միշտ համերգներ էին կազմակերպվում, օլիմպիադաներ, որոնց ինքն անպայման մասնակցում էր: Մեր դիտարկմանը` փաստորեն, ակտիվ աշակերտ եք եղել, պատասխանեց` ոչ, ստիպել են: