| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախկին օգնական Ռեյ Ուիլկինսը հայտարարել է, որ եթե թիմը ցանկանում է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ապա Տորեսին պետք է թողնել պահեստայիննների նստարանին: Իսպանացին, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 50 մլն ֆունտով գնվեց «Լիվերպուլից», անցկացնելով 10 հանդիպում, ոչ մի գնդակ չի խփել իր նոր թիմի կազմում:
«Ես կնախընտրեի Դիդիե Դրոգբային սուր հարձակումների ժամանակ, Մալուդային՝ ձախից, իսկ Կալուն՝ աջից: Անձամբ ես այդ սխեմայով կխաղայի, քանի որ այլ ձևով դժվար է «Չելսիի» ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերելը: Անելկան, Դրոգբան և Տորեսը միասին չեն կարողանում գործել, նրանցից միայն մեկը կարող է լինել խաղադաշտում»,- ասել է Ռեյ Ուիլկինսը:
Սակայն Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից հետո, որն ավարտվել էր իր սաների պարտությամբ՝ 0:1, իր վստահությունն էր հայտնել Տորեսին:
«Մենք հավատում ենք Տորեսին, նա էլ պետք է իրեն հավատա և փորձի գրավել մրցակցի դարպասը: Դրոգբան մեծ աշխատանք կատարեց, այն էլ շաբաթօրյա ծանր հանդիպումից հետո, այդ պատճառով ես Տորեսին թողեցի խաղադաշտում»,- Անչելոտիին մեջբերում է eurosport.ru-ն: