կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 16:00
Հասարակություն

Ծեծողը կողքի շենքի Հովոն էր

Ծեծողը կողքի շենքի Հովոն էր

Օգոստոսի 21-ին` ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սունդուկյան փողոցի բնակչուհի Հռիփսիմե Բ.-ն և հայտնել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի բակում մարդ են ծեծում:

Ժամը 21.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Հռիփսիմե Բ.-ի ամուսինը` 1985 թ. ծնված Արմեն Ռ.-ն, և հայտնել, որ նշված շենքի բակում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21.05-ին, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արմեն Ռ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ստացել վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում կինը հայտնել է, որ ամուսնուն ծեծի է ենթարկել հարակից շենքի բնակիչ` ոմն Հովո:

Պարզվել է, որ Հովոն 1987 թ. ծնված Հովհաննես Ս.-ն է: Ժամը 23.30-ին նա և 1998 թ. ծնված Տիրան Ա.-ն Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի մոտից բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: