կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 21:25
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում ավիաշոուի ժամանակ կործանիչ է վթարվել. զոհեր եւ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում ավիաշոուի ժամանակ կործանիչ է վթարվել. զոհեր եւ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում ավիաշոուի ժամանակ  Hawker Hunter մոդելի կործանիչ է  վթարվել` բախվելով մոտակա ավտոճանապարհին:  7 մարդ մահացել է, 14-ը վիրավոր են:  Կործանիչի օդաչուն ողջ է մնացել: Ականատեսների վկայությամբ ինքնաթիռը հերթական հնարքը կատարելիս ձախողվել է եւ ընկել: Մոտակա ճանապարհներին երթեւեկությունը դադարեցվել է, տեղեկացնում է BBC-ն:

 Ոստիկանները շղթայել են վթարի տարածքը: