|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 23-ին վարչապետի հետ մեկնելու են Չինաստան՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար ներդրումների հարցը քննարկելու նպատակով։ Երկաթգծի կառուցման տեխնիկական խնդիրներին անդրադառնալով՝ Բեգլարյանը նշեց, որ դժվարություններ կան, սակայն, դրանք հաղթահարելի են: «Կա՞ էստեղ մեկը, որը համարում է, որ այդ երկաթգիծը հանրապետությանը անհրաժեշտ չէ: Ովքեր որ դրա դեմ խոսում են, մեր բոլորի դեմ են խոսում»,- ասաց Բեգլարյանը:
Նախարարը անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքների որակին: «Ամեն ինչ լավ է, գոհ եմ: Այն չի զիջում եվրոպական երկրների աշխատանքների որակին»,- ասաց նախարարը: