|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Հեռագրում ասված է.
«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Էմմա Արսենի Օհանյանի մահվան մասին:
Լինելով կիրթ եւ բնականից համեստ մի անձնավորություն՝ տիկին Էմման եղել է մեր հասարակության արժանի ներկայացուցիչը, բոլորանվեր ծառայել իր ժողովրդին, միաժամանակ եղել ազգային արժեքների ու ընտանեկան օջախի պահապանը:
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: