|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա մայրիկին։
Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ, համաքաղաքացիներ:
«Արցախը հրաժեշտ է տալիս հերոսածին Նորա մայրիկին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Խունկ և խոնարհում ազնվահոգի Նորա Սարգսյանի հիշատակին»,- ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է Նորա Վահանի Սարգսյանը: