|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ Պաշտպանության նախարարության Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու և օտարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է վաճառել անշարժ և շարժական գույքը: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ գնորդ է հանդիսանում «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն և գինը կազմում է 30 միլոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Գնորդը պարտավորվում է վեց ամիս ժամկետով առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 հոգու հետ, պահպանել նույն`Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով.
«Նախագծով նախատեսվում է հավանություն տալ ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը գերազանցում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը: Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև պետք է ապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»: