Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ժամանակին Հայխնայբանկը կոպեկներով վաճառեցին գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը հետո նույն բանկը կլորիկ գումարով վաճառեց ռուսական ВТБ-ին։
Ժամանակին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց մի գումարով, որը կոմբինատի 1-1,5 տարվա շահույթն էր կազմում։
Նույնը՝ էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Վաճառեցին օֆշորային ինչ-որ կազմակերպության, հետո այն կլորիկ գումարով վաճառվեց Ռուսաստանին։ Օրինակները մի փոքր կոպիտ են, բայց փաստը մնում է փաստ։
Հիմա էլ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ 2005թ. այն ռուսական ԲԱՄՕ ընկերությանը վաճառվել է 5,7 մլն դոլարով։ Պաշտոնապես, մասնավորեցումից հետո ԲԱՄՕ-ն այնտեղ 14 մլն դոլարի ներդրում է կատարել։ Ստացվեց 19,7 մլն դոլար։ Իսկ հիմա այն վաճառում են... 46 մլն դոլարով։ Այսինքն, համալիրը գրավադրված է եղել, այժմ այն աճուրդի է դրված, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն էլ այդքան է գնահատել համալիրի արժեքը։ Վատ բիզնես չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։