|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:
Այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4451 և 2952 տոննայի դիմաց: Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին