|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իրանը միակողմանիորեն փակել է Թուրքիայի հետ Բազարգան-Գյուրբուլաք սահմանակետը՝ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյս մասին գրում է թուրքական Sabah թերթը եւ հավելում, որ նման հայտարարություն է տարածել Իրանի ճանապարհների եւ քաղաքային նախագծման փոխնախարար Դավուդ Քեշավերզիյանը:
Նա հայտնել է, որ Թուրքիայի և Իրանի միջև ամենամեծ ցամաքային սահմանակետ Բազարգան-Գյուրբուլաքը (Մակու-Բայազետ) Իրանի կողմից փակվել է դեպի Թուրքիա մեկնող քաղաքացիների և տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Քեշավերզիյանը նշել է, որ այդ որոշումը կապված է օրեր առաջ Թուրքիայում իրանական բեռնատարների վրա տեղի ունեցած զինված հարձակման հետ:
Վերջինս հայտնել է նաև, որ թուրքական բեռնատարները կարող են այդ սահմանակետով մտնել Իրան: