| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական հերթական անհեթեթությունը: Ըստ Sabah-ի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին մի շարք նոր հայտարարություններով է հանդես եկել: «Փորձում ենք նոր ստեղծագործ գաղափարներով, նոր մտքերով դրանք իրականացնել և քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
Դավութօղլուն Կովկասում խաղաղության հաստատման համար «ճանապարհային նոր քարտեզ» է պատրաստել:
Ըստ որոշ լրատվամիջոցների` Հայաստանի կառավարությունը բանավոր համաձայնություն է տվել ԼՂ-ի հարակից 2 շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Սակայն Թուրքիան Հայաստանից պաշտոնական հայտարարություն է ակնկալում:
«Այդ տարածքները լքում ենք» պաշտոնապես հայտարարելու դեպքում միայն Դավութօղլուն կժամանի Երևան` մասնակցելու դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպմանը:
«Այս իրարանցումը ինչ-որ տեղից հարթելու համար, պետք է «խաղի փոփոխություն» անել: Մի քայլ անելով` 7 շրջանից 2-ը կհանձի: Սրա դիմաց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարթման համար ճանապարհ կբացվի»,- ասել է Դավութօղլուն: