կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 15:55
Տարածաշրջան

Իրանը բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը

Իրանը բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը

Իրաքի իշխանությունների պահանջով` Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ)  բացել  է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող Բաշմաք անցակետը. տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ այդ մասին  հայտարարել է Քուրդիստանի Սուլեյմանիե առևտրի պալատի նախագահ  Սիրվան Մուհամեդը: Նրա խոսքով՝ այդ քայլն իրականացվել է առևտուրը  և բեռնափոխադրումները վերականգնելու նպատակով:

Նշվում է, որ մոտ ժամանակներս կբացվեն նաև Իրանի և Քուրդիստանի միջև գտնվող այլ սահմանային անցակետեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեից հետո հարևան երկրները, Իրաքի կառավարության պահանջով, փակեցին Քուրդիստանի հետ մի շարք անցակետեր:

Հիշեցնենք, որ սեպետմբերի 25-ին Քուրդիստանում կայացած հանրաքվեն չեն ճանաչում ո'չ Իրանը, ո'չ Թուրքիան, ո'չ էլ Իրաքի իշխանությունները:

Այսօր էլ՝ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար: