|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Իրանը միակողմանի կարգով փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը` իրաքյան իշխանությունների համապատասխան հարցումից հետո: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին. տեղեկացնում է ТАСС-ը:
Նա ասել է, որ իրենք հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և սխալ համարում դրանց դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություն:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանն այսօր անցկացնում է անկախության հարցով հանրաքվեն: