կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 23:00
Իրավական

Բանկում իրացրել են կեղծ 9 հազար եվրո...

Բանկում իրացրել են կեղծ 9 հազար եվրո...

Ոստիկանությունը հայտնաբերել է բանկում կեղծ թղթադրամներ  փոխանակած անձանց:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների եւ Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խանեսյանը եւ 1987 թ. ծնված Հակոբ Մախուլյանը:


Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։


Պարզվել է նաեւ, որ Մախուլյանը 2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել եւ Խանեսյանի միջոցով իրացրել 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գոռ Խանեսյանը եւ Հակոբ Մախուլյանը ձերբակալվել են։


Կատարվում է քննություն։


Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: