Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանները դատի են տվել «Ազգային շարժում» կուսակցությաքն ղեկավար Դևլեթ Բահչելիին՝ Ժողովուրդների հանրապետական կուսկացության օգտին քվեարկողներին աննամուս անվանելու համար:
Demokrathaber-ը տեղեկացնում է, որ ազգայնամոլների մի խումբ այդ կապակցությամբ Twitter-ում սպառնալիքներ է հնչեցրել իրավաբանների միության անդամ Էրեն Քեսքինին: Ազգայնամոլները փաստաբանուհուն «հայի բիճ», «աննկարագիր, վամպիր հրեա» են անվանել:
Օգտատերերից մեկը գրել է.«Թուրքի երկրում դատապարտված եք թուրքերեն խոսել, խղճուկներ, 1915-ը, վաղ թե ուշ, կրկնվելու է»:
Մյուս կողմից մի խումբ գիտակից երիտասարդներ նոր շարժում են սկսել՝ փաստաբանուհուն աջակցելու նպատակով: Նրանք հեշթեգեր են տեղադրել, գրելով՝ «Էրեն Քեսքինը միայնակ չէ»: