Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2014թ. նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի 40-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր 28-ամյա ծանոթն իրեն ծեծում է ու սպառնում է սպանել. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կնոջ հաղորդման հիման վրա՝ Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական պրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների 1-ին մասով (ծեծը և սպանության սպառնալիքը): Սակայն, գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են պարզվել, որոնց վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել, այս անգամ` հենց ոստիկանություն դիմած կնոջ նկատմամբ:
Պարզվել է, որ 40-ամյա կինը Սևան քաղաքի իր վարձակալած բնակարանում, առանց իր 28-ամյա զուգընկերոջ իմացության, գաղտնի նկարահանել է իրենց սեռական ակտը, այն զետեղել տեսաձայներիզների վրա և իր զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով այն ցուցադրել վերջինիս ընկերներին, մի քանի օրինակ էլ տարածել այլ անձանց»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: