Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը համակարգող և ընդլայնող համաձայնագրի արձանագրության վավերացմանը: Նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամայանը:
Համաձայնագրի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաև այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին:
Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաև անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին երեք հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից: