կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-01 18:36
Հասարակություն

Առողջապահության նախարարությունն արձագանքեց ծննդկանի մահվանը

Առողջապահության նախարարությունն արձագանքեց ծննդկանի մահվանը

ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես արձագանքեց Մերի Մարգարյանի եւ նրո նորածին երեխայի մահվանը:

Facebook-ի իր էջում նախարարությունը ցավակցություններ է հայտնում. «ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու եւ մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ եւ գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետեւողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում եւ ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում: