կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 15:23
Իրավական

Գառնու տաճարի այցելուները միմյանց ծեծել են

Գառնու տաճարի այցելուները միմյանց ծեծել են

Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի  տաճարի մոտ 1955 թ. ծնված Լևոն Լ.-ն, 1966 թ. ծնված Գոհար Լ.-ն, 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն, 1984 թ. ծնված Արմեն Լ.-ն և 1962 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, 1992 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1952 թ. ծնված Սամվել Հ.-ն և 1977 թ. ծնված Վահե Հ.-ն  վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ:

Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին: Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում,  տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, և եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Այդ ընթացքում մոտ 30 րոպե  տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Նյութերի նախապատրաստման ընթացքում «Օպել»-ի վարորդ Լևոն Լ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է տաճար այցելած, իրեն անծանոթ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որից հետո վերջինս և նրա հետ եղած տղաները ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1959 թ. ծնված Մամիկոն Լ.-ին, կնոջը՝ Թամարա Լ.-ին, քրոջը՝ Գայանե Լ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, նաև նրանց կողմից հնչեցվել են հայհոյանքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: