Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Հայաստան այցելած ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն աերոզոլային ներկով Գառնու տաճարի պատին գրել էր` «Աշխարհում կուռքը ոչինչ է»:
Yerkir.am-ի հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտնեց, որ ՌԴ քաղաքացին ոստիկանությունում է, և հարցի հետ կապված` հիմա քննություն է կատարվում:
Ըստ նրա` օրինախախտը կա'մ պետք է վերականգնի վնասը` պատը բերի նախկին տեսքին, կա'մ վարչական իրավախախտումների մասով` մասնագիտական հանձնաժողովի` վնասի չափը հաշվարկելուց հետո փոխհատուցում վճարի:
Հարցին, թե արդյո՞ք տարածքում հսկիչներ չեն եղել, Պողոսյանը պատասխանեց, որ հենց նրանց շնորհիվ էլ հաջողվել է տղային «ժամանակին» կանգնեցնել:
«Տարածքում կա հսկիչ, պահակ, հուշարձանի պահապան: Տղան առանձնացել է խմբից և գնացել տաճարի հետևի մասն ու, գրպանից հանելով փոքր տարան, սկսել է գրել: Հուշարձանի պահապանը նկատել է ու մինչ հասել է, նա արդեն ինչ-որ բան է գրած եղել: Այսինքն` դա տեքստի մի մասն էր, սկիզբը, եթե մերոնք չհասնեին` նա պետք է շարունակեր»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ հարցը խիստ է դրված, իրենք էլ հետևում են ընթացքին:
Նա նշեց նաև, որ Մաքսիմ Նիկիտենկոն չի զղջում իր արածի համար: