կարևոր
2731 դիտում, 8 ժամ առաջ - 2025-03-09 17:44
Հասարակություն

Ահազանգ. խայտառակ վիճակ` Գառնու տաճարի պատմական բաղնիքում

Ահազանգ. խայտառակ վիճակ` Գառնու տաճարի պատմական բաղնիքում

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ահազանգում է. 

«Երեկ Գառնիի տաճարում էինք, գիդի ծառայություն էինք վարձել, որպեսզի Էվան ու Միան ծանոթանան մեր պատմությանը։ Ես վերջին անգամ, գիդի հետ, Գառնիում էի մոտ 5 տարի առաջ։

Էն ժամանակ բաղնիքի խճանկարն ինձ հիացրել էր, 5 տարի անց՝ երեկ, բաղնիքը գյուղի անխնամ բիսեդկա էր հիշեցնում, իսկ 3-րդ դարի խճանկարից, էս տեմպով երևի 2 տարուց էլ հետք անգամ չմնա։

Տարիներ շարունակ տանիքի չվերանորոգելու պատճառով անձրևաջրերը լցվում են ներս ու վնասում խճանկարը, որը հնարավորինս վերականգնվել էր 11 տարի առաջ։

Բաղնիքի ներսի երբեմնի լուսավորությունն այլևս անցյալում է, իսկ մուտքում քեզ դիմավորում է 2000-ականների «վետեռոկներից» մեկից բերված մի աթոռ։

Միայն մեր այնտեղ գտնվելու ընթացքում հաշվեցի մոտ 130 այցելու, մեկ հոգու մուտքի տոմսի արժեքը 1500 դրամ է՝ 130*1500=195.000 դրամ։ Միայն երեկվա 2 ժամվա այցելուներից համաքված այս գումարը հերիք է, որ փոխվեն այս լույսերը ու վերանորոգվեն տանիքի անցքերը, բայց երևի այսօր դա կարևոր չէ»։