կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-29 20:10
Հասարակություն

Կրակոցներ Քանաքեռ- Զեյթունում. ամուսիններ են սպանվել

Կրակոցներ Քանաքեռ- Զեյթունում. ամուսիններ են սպանվել

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածներն են 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին և բնակվում էին Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքում, սակայն իրենց բնակարանը վարձով էին տվել և ժամանակավոր բնակվում էին ավտոտնակում:

Մանրամասները` այստեղ: