կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-27 20:51
Հասարակություն

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փորձում են նստել Հանրապետության հրապարակում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փորձում են նստել Հանրապետության հրապարակում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր  հայտարարել էին, որ 72- ժամյա նստացույց են սկսում Հանրապետության հրապարկում: Սակայն ոստիկանույունը արգելեց ցուցարարներին նստացույց անկացնել հրապարկի կենտրոնում` գորգի վրա: Դրանից հետո  քաղաքացիական նախաձեռնության անդամները անհնազանդության գործողություններ իրականացրեցին՝  անընդհատ և դանդաղ անցնելով փողոցը, ինչի արդյունքում մեքենաների խցանումներ էին առաջանում, եւ ոստիկանները ստիպված էին լինում անընդհատ փակել ճանապարհը ավտոմեքենաների համար։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ շարժման խորհրդի անդամներ Անդրիաս Ղուկասյանին եւ Դավիթ Սանասարյանին առաջարկեց Հանրապետության հրապարակի այլ մասում անել նստացույցը։

Այս պահին ակտիվիստները խումբ-խումբ հրապարակի տարբեր հատվածներում  են նստում: