Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի առջև. նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցման սկզբունքին։
Հիշեցնենք` դեռևս անցյալ շաբաթ նախաձեռնության անդամները ԱԺ-ի բակում նստացույց էին իրականացրել` գիշերելով այնտեղ: Նրանք խոստանում են իրենց բողոքի ակցիաները շարունակել այնքան, մինչև ՀՀ խորհրդարանը քննարկի ու քվեարկության դնի Հարկային օրենսգիրքը։
Այսօր խորհրդարանական ընդդիմությունը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, հայտարարել են, որ դեմ կքվեարկեն օրինագծին: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:
Հիշեցնենք նաև, որ «Ահազանգ» նախաձեռնությունը մինչ օրս ԱԺ-ի այգում իրականացրել է «հավերի ակցիան», իսկ կառավարության շենքի առջև՝ «դրամապանակների ակցիա»-ն: