|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները, այսօր դարձյալ փորձել են նստել Հանրապետության հրապարակի բանուկ խաչմերուկներում: Նախ նրանք նստել են Կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտայի` երթեւեկելի հատվածում, ապա`Ամիրյան–Կողբացի խաչմերուկում: Այստեղից ոստիկանները նրանց քաշքշելով դուրս են բերել:
Նշենք, որ «Ոտքի Հայաստան» -ի անդամները հայտարարել են, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց են սկսում, բայց ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Անցած գիշեր ակտիվիստները մնացել են Հանրապետության հրապարակում։ Իսկ առավոտյան վերսկսել են իրենց բնորոշած «անհնազանդության ակցիաները»։