|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր 55 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս ռեժիսոր Վասիլի Պիչուլը: Այդ մասին հայտնում է դերասանուհի Իրինա Բեզրուկովան: Ռեժիսորը թոքերի քաղցկեղ է ունեցել:
Վասիլի Պիչուլի ամենահայտնի ֆիլմը «Փոքրիկ Վերա» սկանդալային ֆիլմն էր, որը նա նկարեց 1988 թվականին եւ որի շնորհիվ էլ ճանաչում ստացավ: Ի դեպ այս ֆիլմն անվանեցին «վերակառուցման գեղարվեստական մանիֆեստ»:
Պիչուլը նկարահանել է նաեւ «Սոչի քաղաքում մութ գիշերներ են», «Երկինքն ադամանդների մեջ» կինոնկարները, ինչպես նաեւ «Հին երգեր` կարեւորի մասին-3» հեռուստահաղորդման հեղինակն է, որն արժանացել էր ՏԷՖԻ մրցանակի: