|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, թե հայկական կողմը գիշերը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ Ֆաթալիև Էլդար Սեխավետ օղլուն։ Այդ մասին հայտնում է АПА-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և տեղեկացրել ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու մասին: «Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,- գրել էր նա: