կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-23 17:24
Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն Հայաստանում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն Հայաստանում է
Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
 
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։
 
Հանդիպմանն արծարծվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։ 
 

- See more at: http://www.pastinfo.am/hy/node/75150#sthash.CFr7n9bQ.dpuf