Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ`ժամը 21.27-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի էր ունեցել ավտովթար, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել:
«Արտակարգ ալիքը» տեղեկացնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 76 երթուղու ԳԱԶԵԼ մակնիշի 3456 Տ պետհամարանիշով և «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Երթուղայինի վարորդը եւ առջևի երկու ուղևորները, նաև «Մերսեդեսի» վարորդ, 1987թ. ծնված Սերգեյ Բաղշյանը տեղում զոհվել են: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ուղևոր` Երևան քաղաքի բնակիչներ` 1957թ. ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ. ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ. ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ. ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ. ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ` 2004թ. ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ. ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Մուշեղ Գևորգյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գոռ Պապոյանը:
Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկները տուժածներին ցուցաբերվել են առաջին բուժօգնություն: Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել`22.35-ին: Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:
Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքաբանության կենտրոն, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր. ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում: Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: