կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 20:37
Հասարակություն

Վթար` դատավորի եւ դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ

Վթար` դատավորի եւ դերասանուհի  Անի Երանյանի մասնակցությամբ

Այսօր, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորների մեջ է սիրված և ճանաչված դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Անի Երանյանը ով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակից դեպի Սևան մայրուղի հատվածը մտել է չթույլատրելի գոտիով, տրորելով հոծ գիծը և ստեղծելով վթարային իրավիճակ տեղի է ունեցել վթարը:

Մանրամասները` այստեղ: