|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՌԴ է մեկնում նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով: